Պուտինը կրակի հետ է խաղում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը չվերադառնար իշխանության, Ռուսաստանին կարող էին «շատ վատ բաներ» պատահել։ Նա դրա մասին հայտարարել է Truth Social սոցիալական ցանցում։

«Վլադիմիր Պուտինը չի գիտակցում, որ եթե ես չլինեի, Ռուսաստանին մինչ օրս շատ վատ բաներ կպատահեին, և ես խոսում եմ իսկապես ՇԱՏ ՎԱՏ բաների մասին։ Նա կրակի հետ է խաղում»,- նշել է ամերիկյան պետության ղեկավարը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շեշտել էր, որ Մոսկվան կապահովի իր անվտանգությունը՝ անկախ Թրամփի հայտարարություններից և Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների առաջընթացից։