Պարեկները կանգնեցրել են Երևանի 27-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան. վարորդական վկայականը կեղծ է եղել

Գեղարքունիքի մարզի պարեկները մայիսի 6-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին տեխնիկական զննություն չանցնելու համար կանգնեցրել են Երևանի 27-ամյա բնակչի վարած «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ երիտասարդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը կեղծ է: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։

Բացի այդ, 29-ամյա ուղևորը պարեկներին է ներկայացրել կիսամոխրացած հետքերով կաթուցիչ:

Երիտասարդները մեքենայով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին:

«ՎԱԶ-2170»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին: