Ո՞վ է կոռուպցիայի մասին խոսող գործարարը

Կոռուպցիայի մասին խոսող անձը՝ Արամ Խաչատրյանն է, նախկին գործարար և քաղաքացիական ակտիվիստ, ով տարիներ շարունակ զբաղվել է բիզնես գործունեությամբ Հայաստանում։ Նրան են պատկանել Ալադին և Մուլտերի Աշխարհ մանկական սրճարանները։ Արամ Խաչատրյանի խոսքով՝ գործունեության ընթացքում նա բազմիցս բախվել է կաշառակերության, շորթման և պետական պաշտոնյաների հովանավորությամբ գործող խմբերի ճնշումների։

Խաչատրյանը նշում է, որ կոռուպցիոն պահանջներին չհամակերպվելու և այդ երևույթների մասին հրապարակային խոսելու հետևանքով ենթարկվել է հետապնդումների, սպառնալիքների և բռնության, ինչի արդյունքում ստիպված է եղել լքել երկիրը։ Նրա հրապարակային ելույթները և տեսանյութերը վերաբերում են ոչ միայն անձնական փորձին, այլ նաև Հայաստանում ձևավորված համակարգային խնդիրներին՝ ազատ խոսքի սահմանափակմանը և մարդու իրավունքների խախտումներին։ Նշենք նաև, որ նա սատարել է Բագրատ Գալստանյանի շարժմանը, ով այս պահին կալանավորված է։