Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կձգտի Սիրիայի դեմ Եվրամիության պատժամիջոցների աստիճանական վերացմանը, եթե Սիրիան շարունակի իր այժմյան ուղին: Նա հավելել է, թե լոբբինգ կանի Միացյալ Նահանգներին, որ այդ հարցում հետևեն ԵՄ օրինակին, հաղորդում է Reuters-ը։
Ֆրանսիայի նախագահը դրա մասին հայտարարել է Փարիզում Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման ժամանակ։
«Ես նախագահին ասացի, որ եթե նա շարունակի իր ուղին, մենք էլ նույնը կանենք։ Մասնավորապես, նախ աստիճանաբար կվերացնենք եվրոպական պատժամիջոցները, ապա նաև կփորձենք լոբբինգ անել մեր ամերիկացի գործընկերներին՝ այս հարցում ԵՄ օրինակին հետևելու համար»,- ասել է Մակրոնը։