Կիրակի օրը որոշ լրատվամիջոցներ հրապարակել են իրանական Մաշհադ քաղաքում տեղի ունեցած լայնածավալ հրդեհի կադրերը։
Նախնական տվյալներով, հրդեհը տեղի է ունեցել մոտոցիկլետների արտադրության գործարանում, գրում է Mehr-ը։
Չորս հազար քառակուսի մետր մակերեսով անվադողերի և ստվարաթղթի պահեստն ամբողջությամբ բոցերի մեջ է եղել, հայտնել է Մաշհադի հրշեջ ծառայության գլխավոր տնօրենը։
Պաշտոնյայի հաղորդմամբ, հրշեջ խմբեր են ուղարկվել դեպքի վայր՝ հրդեհը մարելու համար։