Իսրայելը հնարավորինս նվազագույն մակարդակի ներկայացուցչություն կուղարկի Պապի հուղարկավորությանը. Times of Israel

Խոշոր երկրներից շատերը շաբաթ օրը Հռոմի Ֆրանցիսկոս I պապի հուղարկավորությանը կուղարկեն պետությունների և կառավարությունների ղեկավարներին և թագավորական ընտանիքի անդամներին, սակայն Իսրայելը կներկայացնի միայն Վատիկանում նրա դեսպանը, գրում է Times of Israel-ը։

Ներկայացուցչությունը հնարավորինս նվազագույն մակարդակում պահելու որոշումը, ասում են դիվանագետները, ընդգծում է, թե որքան են վատթարացել Իսրայելի հարաբերությունները Վատիկանի հետ 2023 թվականին Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ պատերազմի սկսվելուց հետո:

Այս քայլը հետևել է նաև Իսրայելի կառավարության որոշմանը, որը ջնջել էր սոցիալական ցանցերում Հռոմի պապի մահվան կապակցությամբ ցավակցական գրառումը: