ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ամռանը Արևելյան Եվրոպայում ծառայելու կոչված մոտ 6000 ամերիկացի զինվորականների պլանավորված ռոտացիայի մասին:
Ըստ այդ տվյալների՝ 1-ին հետևակային դիվիզիայի 3-րդ զրահատեխնիկան կփոխարինի Եվրոպայում 3-րդ հետևակային դիվիզիայի 1-ին զրահատանկային բրիգադին, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։ Վերջինիս մի քանի մարտիկներ վերջերս սպանվել են Լիտվայում՝ վարժանքների ժամանակ։
Բացի դրանից, 1-ին զրահատանկային բրիգադը, 1-ին հետևակային դիվիզիան, ԱՄՆ բանակը կփոխարինի Եվրոպայում 3-րդ զրահատանկային բրիգադին և 1-ին զրահատանկային դիվիզիային:
Ամերիկյան Task&Purpose ռազմական պորտալի տվյալներով՝ դա մոտ 6000 ամերիկացի զինվորների պլանավորված ռոտացիա է՝ Atlantic Resolve («Ատլանտյան վճռականություն») գործողության շրջանակում։ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն այն իրականացնում են 2014 թվականից: Ամերիկյան զորքերը ինը ամսով ծառայելու են Բուլղարիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա և Բալթյան երկրներ:
Միջին հաշվով ԱՄՆ բանակում յուրաքանչյուր բրիգադ ունի մոտ 3-5 հազար զինվոր։ Task & Purpose-ի տվյալներով՝ Եվրոպա մեկնող 1-ին հետևակային դիվիզիայի 3-րդ զրահատեխնիկան մոտ 3500 զինծառայող ունի։