Երևանում 29-ամյա տղամարդը կեղծ թղթադրամներ է տվել հյուրանոցի աշխատակցին. shamshyan.com

Ապրիլի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ  ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Իսակովի պողոտա 3/4 հասցեում գործող հյուրանոցում կեղծ թղթադրամ են իրացրել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Նշված հասցեում գործող «Մարնար» հյուրանոցի տնօրեն, Երևանի բնակիչ 61-ամյա Մարիետա Մ․-ն հայտնել է, որ հյուրանոցում մի տղա, ներկայացել է Կոմիտաս Շաքարյան և իրեն տվել 5 հատ 100 ԱՄՆ դոլար, փոխարենը վերցնելով 150 հազար ՀՀ դրամ, ինչից հետո պարզել է, որ նշված դոլարները կեղծ են:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։