Ռուսաստանը կոչ է արել պարզություն մտցնել Մադուրոյի եւ նրա կնոջ ձերբակալման հարցում

ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել պարզություն մտցնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ նրա կնոջ ձերբակալման շուրջ իրավիճակում։

«Խիստ անհանգստացած ենք  այն տեղեկություններից, որ Վենեսուելայի նախագահ Ն․Մադուրոն եւ նրա կինը ԱՄՆ այսօրվա ագրեսիվ գործողություններից հետո բռնի դուրս են բերվել երկրից։

Կոչ ենք անում անհապաղ պարզություն մտցնել այս իրավիճակում։ Նմանատիպ գործողությունները, եթե դրանք իսկապես տեղի են ունեցել, անընդունելի ոտնձգություն են անկախ պետության ինքնիշխանության դեմ, որի հարգումը միջազգային իրավունքի առանցքային սկզբունքն է»,- նշվել է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հայտնել էր, որ Մադուրոյին եւ նրա կնոջը Նյու Յորքում «թմրաահաբեկչության դավադրության» մեղադրանքներ են առաջադրվել եւ նրանք շուտով կկանգնեն ամերիկյան դատարանների առջեւ։