Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել բավարարել դատախազության բողոքը և 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում կատարված Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործն ուղարկել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննություն կատարելու համար։
Հիշեցնենք, որ դեպքի առնչությամբ դատախազությունն ուսունասիորություն էր սկսել բրիտանացի Սթիվեն Ջոն Նյուտոնի դիմումի հիման վրա, որում նա , որպես ականատես նոր փաստեր է ներկայացրել «Առագաստ» սրճարանում տեղի ունեցածի վերաբերյալ։
Այսպիսով, ի հայտ եկած նոր հանգամանքները կարող են ապացուցել, որ գործով դատապարտված անձը առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար դատապարտվել է։
Հիշեցնենք, որ Աղամալ Հարությունյանը 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով Հարությունյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, որը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:
Եվ ահա 2020թ․ հուլիսի 6-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշմամբ բեկանվել է 2002թ․ փետրվարի 21-ի դատավճիռը և նոր քննություն կատարելու համար գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Միաժամանակ, դատարանի որոշմամբ Աղամալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Վերջին որոշումը սակայն որոշ ուշագրավ նրբերանգներ է պարունակում։
Ի սկզանե դատախազությունը պահանջում էր Աղամալ Հարությունյանի նկատմամբ կիրառել կալանք։ Հաշվի առնելով Հարությունյանի անփառունակ անցյալը , մի շարք մութ գործերն ու կասկածելի համբավը, թե իրավապահները, թե գործին հետևող իրավապաշտպան կազմակերպությունները գրեթե վստահ էին, որ դատարանը կբավարարի դատախազության նաև այս պահանջը։
Սակայն դատարանի որոշումը ակնհայտորեն անսպասելի էր ինչպես դատախազության ներկայացուցչի, այնպես էլ հանրության համար։
Խոսակցություններ կան , որ Աղամալ Հարությունյանի փաստաբանական խումբը նաև երբեմնի բոսսը՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոգացել են այդ մասին։
Իշխանություններին ամենանոտ , ամենավստահելի և բարեխոսությունների կնքահայր հայտնի շիշ բռնողը՝ Հայկ Սարգսյանի անմիջական քավորությամբ գործը գլուխ է բերվել։ Վերաքննիչ դատարանի դատավորը հստակ ցուցում է ստացել, որ գործը հանուն հանրային հնչեղության պետք է վերաբացվի, բայց Կուկուն կոմֆորտ զոնայից չպետք է զրկվի։
Հայտնի է, որ Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը Քոչարյանի պաշտոնավարման տարիներին զբաղեցնում էր կենսաթոշակային վարչության պետի պաշտոենը և նախկին նախագահի բարեհաճությունը վայելոց պատոնյաների ցանկում է։