ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒՌ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

«Հայաստան» դաշինքը մնտադիր է բողոք ներկայացնել գլխավոր դատախազություն և պահանջել հետաքննություն իրականացնել ընդդեմ ոստիկանության գործողությունների։ Այս մասին այսօր մեզ հետ զրույցում տեղեկացրեց դաշինքի խորհրդի անդամ Գեղամ Մանուկյանը։

Նրա տվյալներով, վերջին օրերին անցկացված բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից ձեռնարկված գործողությունների hետևանքով դաշինքի 14 անդամ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով գտնվում են ստացիոնար բուժման մեջ, 36 հոգի առաջին օգնություն է ստացել, մինչդեռ պաշտոնական տվյալներով ցուցարարների մեջ տուժածներ չկան։

Ըստ պաշտոնական աղբյուրների, ժամը 21։20-ի դրությամբ շտապօգնության մեքենաներով Հերացի համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել ընդամենը տասը տուժած, որոնց թվում ոչ մի ցուցարար։

«Դուք ինքներդ ձեր աչքով եք տեսել և մի շարք այլ լրատվամիջոցներ հեղեղված են ֆոտոներով ու տեսագրություններով, թե ինչպիսի վայրագությամբ ոստիկանական ուժերը հաշվեհարդար են տեսնում խաղաղ երթի մասնակիցների հետ», — շեշտում է Մանուկյանը՝ հավելելով, որ չնայած բազմաթիվ ապացույցներին, ոստիկանության որևէ ծառայակից ոչ նախկինում, ոչ հիմա նման իրավիճակներից հետո պատասխանատվության չի կանչվել։ « Սա է Նիկոլի ժողովրդավարության բաստիոնը, որտեղ օրենքի առաջ միայն ընդդիմադիրներ են պատասխան տալիս», — նկատում է Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Հայաստան» դաշինը Դիմադրության շարժման կազմում նախաձեռնել էր քայլերթ, որի ընթացքում բախում էր տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։Դաշինքը նաև փաստաբանական խումբ է ձևավորել Երվանդ Վարոսյանի և Արամ Վարդևանյանի գլխավորությամբ, որոնք պիտի զբաղվեն դաշինքի անդամների ապօրինի ձերբակալությունների, հարցաքննությունների ու բռնությամբ խոստովանություններ ու կեղծ ցուցմունքներ կորզելու դեպքերով։ «Վերջին օրերին, միայն պաշտոնական տվյալներով, դաշինքի շուրջ 2000 անդամ բերման է ենթարկվել, իսկ մեր տվյալներով՝ նրանցթիվն անցնում է 2500-ը»,-այս մասին հայտնեց

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» դաշինքի համակարգող Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով, իրենց անդամներին պարբերաբար, անհիմն, կամայական տեղափոխում են ոստիակնության բաժիններ ու ոչ պատշաճ պայմաններում, նույնիսկ առանց փաստաբանի հետ շփման հնարավորության պահում ոստիկանությունում ։ Բացի սրանից իրենց համակիրները մշտապես հետապնդվում են թե աշխատավայրում, թե բնակության վայրում, թե կրթական հաստատություններում, իրենց մասնագիտական գործունեության մեջ,  միայն այն բանի համար, որ անդամակցում են «Հայաստան» դաշինքին և վճռական պայքարում այս իշխանությունների անօրինականությունների ու հայակործան քաղաքականության դեմ։

Մենք կապ հաստատեցինք նաև փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ , որից տեղեկացանք, որ փաստաբանական խմբի անդամները մանրամասն հավաքագրում են դաշինքի անդամների նկատմամբ բռնության յուրաքանչյուր դեպք։ Վարոսյանը նախօրեին հանդիպել էր դաշինքի անդամներից Գարիկ Բաղդասարյանի , Ասպետ Դավթյանի, Արտակ Արամյանի, Կնյազ Չախալյանի, Նարեկ Ստեփանյանի հետ, որոնք օրերս տարվել են ոստիկանություն և հենց ոստիկանության բաժիններում բռնության ենթարկվել։ Փաստաբանը պատմեց, որ նախ բոլորին ստիպել են ցուցմոււնքներ գրել Լևոն Քոչարյանի դեմ, որ իբր նա խրախուսում է ցուցարարներին անկարգություններ անել և այլ անհեթեթություններ, ու այդ ամենն ուղուկցվել է դաժան վերաբերմունքով։

Ասպետ Դավթյանը փաստաբանին պատմել է, որ իր աչքի առաջ փողոցից ոստիկանները բռնի կերպով արդեն վնասվախծքներ ստացած Կնյազ Չախալյանին քարշ են տվել ոստիկանության մեքենան։ Դավթյանին ծեծի ենթարկելով ստիպել են ասել, թե որտեղից և ում կողմից է ֆինանսավորվում «Հայաստան» դաշինքը, ապա իրենց բառապաշարով «դաստիարակչական աշխատանք են հետը տարել», որպեսզի դադարեցնի մասնակցությունը բողոքի ակցիաներին, ապա պահել են բաժնում առանց սննդի, բուժօգնության ամբողջ գիշեր։ Ոստիկանության բաժիններում իրենց նկատմամբ, որպես  ընդդիմադիր գործիչներ, բռնությունների զարհուրելի մասնրամսներ են Վարոսյանին պատմել նաև Գարիկ Բաղդասարյանը և Արտակ Արամյանը։ Նրանց ևս ստիպել են կողծ ցուցմունքներ տալ ու բոլորին սպառնացել են քրեական հոդվածներով շատ երկար ժամանակով ազատազրկել։  «Ուշագրավն այն է, որ սրանք մասնավոր դեպքեր չեն և խոսքը մի բաժնի կամ մի քանի ոստիկանի մասին չէ, սա մասսայաբար դրսևորվող, ուղղորդված, իշխանությունների կողմից հրահանգավորված գործողություններ են հստակ «Հայաստան» դաշինքի, Դիմադրություն շարժման անդամների նկատմամբ»,- շեշտում է փաստաբանը։

Երվանդ Վարոսյանը բռնությունների հրահանգներ տվող իշխանություններից ու ննրանց կուրորեն ենթարկվող իրավապահներից հույս չունի, թե արդարադատության կհասնեն, բայց մտադիր են ներպետական բոլոր ատյանները սպառելուց հետո, իրենց բողոքը հասցեագրել ՄԻԵԴ։