Հայաստանում աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը հուլիսին կազմել է շուրջ 127 մլրդ դրամ. Նիկոլ Փաշինյան

2020 հուլիսին Հայաստանի Հանրապետությունում աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը կազմել է 127 մլրդ 391 մլն ՀՀ դրամ. սա այն գումարն է, որ վճարվել է գործավորներին եւ որի դիմաց եկամտային հարկ է հաշվարկվել: Նույն ցուցանիշը 2020թ. հունիսին կազմել է 120 մլրդ 846 մլն դրամ, իսկ 2019թ. հուլիսին՝ 117 մլրդ 627 մլն դրամ:

Ճշգրտված տվյալներով՝ եթե 2019թ. հուլիսին համախառն աշխատավարձը բաշխվել է 606 հազար 465, իսկ 2020 թվականի հունիսին 609 հազար 302 աշխատատեղերի միջեւ, ապա 2020 թվականի հուլիսին աշխատավարձի հիմնադրամի բաշխմանը մասնակցել է 613 հազար 62 աշխատատեղ:

Եթե 2019թ. հուլիսին մեկ աշխատատեղին բաժին հասած միջին աշխատավարձը կազմել է 193 հազար 955 դրամ, 2020 թվականի հունիսին՝ 198 հազար 335 դրամ, 2020 թվականի հուլիսին այդ թիվը կազմել է արդեն 207 հազար 795 դրամ:

Հիշեցնեմ, որ 2020 թվականի ապրիլից ի վեր կառավարությունը ընդունել է մի շարք հակաճգնաժամային միջոցառումներ, որոնց նպատակը աշխատատեղերի պահպանումն է եւ աշխատավարձերի անկումը կանխելը:

Պաշտոնական այս թվերը ապացուցում են, որ այդ միջոցառումները արդյունավետ են եղել: Ուզում եմ հիշեցնել, որ վերը նշված թվերը ձեւավորվել են բացառապես տնտեսվարողների ներկայացրած հաշվետվությունների հիման վրա եւ այս թվերը ընկած են տնտեսվարողների հարկային պարտավորությունների հիմքում:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2730009627319415?__xts__%5B0%5D=68.ARBzz1zcojP-fGobDz0SUoy4zd6RxmOZ69zjWD1CffauL62Ju5BAH0TplVugpsop6l3GMdYZM0aPnwZBrbK64lKfkTm3ndk-irde-Geij-oCaEiEfA9yVVjBhlhRMUUdd52CBFY3tQ9hYzEz4xavenLdhOGP2uMFuFzIGzBioEFwCMp-Ev3GzzFMgo07JRGU_aAukvpRdzF1sjYjEiZ6LdeXhnG5YDJnLU0EkrbA_egRxn8ONtfpTLWFTVk71DboWlXUDwSRInqr5jbqWGv3i3oTqjFIrgmr-ifmMA9EeqZ54DnhnwQMVuEt9ox0LCW3HSv35UT4VDtUCvZPwoqvyaLm&__tn__=-R