Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում այսօր Մադրիդի «Աթլետիկոն» իր հարկի տակ ընդունել է Լոնդոնի «Արսենալին»: Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1: Թիմերի մարզիչներն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է հյուրերի պահեստայինների թվում: «Աթլետիկո» — «Արսենալ» խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով ժամը 23:05-ին: Այն կվարի իտալացի մրցավար Ջանլուկա Ռոկին: Ֆուտբոլասերները հանդիպումն ուղիղ եթերով կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: