Վնուկովո օդանավակայանում, Նյու-Յորք-Մոսկվա չվերթով վայրէջք են կատարել ԱՄՆ-ից արտաքսված ռուս դիվանագետների ինքնաթիռները: Այս մասին տեղեկանում ենք Tass-ից: Ինքնաթիռներից մեկում՝ Ил-96-ում, նախատեսված հատուկ չվերթների համար, գտնվել են Նյու-Յորքի գլխավոր հյուպատոսարանի 14 դիվանագետներն ու ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը՝ իրենց ընտանիքներով: Առավոտյան ժամը 10:40-ին վայրէջք էր կատարել առաջին ինքնաթիռը՝ 46 դիվանագետներով, որոնք աշխատել են Վաշինգտոնի հյուպատոսարանում: Օդանավակայանի տարածքից նրանք հեռացել են հարազատների մեքենաներով կամ հատուկ նրանց տեղափոխման համար տրամադրված միկրոավտոբուսներով: Դիվանագետները խուսափել են լրագրողներից: Հիշեցնենք, որ Վաշինգտոնը որոշում էր կայացրել ԱՄՆ-ից արտաքսել 60 ռուսաստանցի դիվանագետների, կապված Մեծ Բրիտանիայում ռուս լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ: