Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից

Հունվարի 4-ին, ժամը 05.45-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում` Նորագավիթի ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան խափանվել է. ճանապարհի երթևեկելի հատվածից անվտանգ տարածք դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի 30SS562 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ.) ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերել անվտանգ տարածք: *** Հունվարի 4-ին, ժամը 01.33-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արմանիս գյուղի մոտակայքում «Nissan» մակնիշի M813RR70 պ/հ ավտոմեքենան ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, սակայն արգելափակվել են ձյան մեջ, հրշեջ-փրկարարները ճանապարհի մնացած մասը (մոտ 1 կմ) շարունակել են ոտքով (կանչի վայր ժ.01:48-ին): Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան (3 ուղևոր): *** Հունվարի 4-ին, ժամը 01.10-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները՝ «Գավառի» ՃՇՇ-ի աշխատակիցների հետ համատեղ, արգելափակումից դուրս են բերել 12 մարդատար ավտոմեքնա (27 ուղևոր): *** Հունվարի 4-ին, ժամը 01.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն թաղամասի գերեզմանատան մոտակայքում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Փրկարարները «ԳԱԶել» մակնիշի 4754S պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Ա.) դուրս են բերել արգելափակումից: *** Հունվարի 3-ին, ժամը 18.45-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի վերջնամասում «Priora» մակնիշի 13UL440 պ/հ ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան (վարորդ Կ. Ս.): *** Հունվարի 4-ին, ժամը 04.43-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 25-րդ կմ-ում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա (11 ուղևոր): *** Հունվարի 3-ին, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ և երկու մեկ մարտական հաշվարկ: Ժամը 17.05-ից մինչև 02.30-ը հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել 34 մարդատար և 4 միկրոավտոբուսներ (121 ուղևոր): *** Հունվարի 4-ին, ժամը 01.18-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նավուր-Չինչին ավտոճանապահին «ВАЗ-2106» մակնիշի 33DO468 պ/հ ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել (վարորդ Վ. Գ.) ավտոմեքենան: *** Հունվարի 3-ին, ժամը 20.46-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի «Դիտարան» կոչվող տարածքում «Mitsubishi Pajero» մակնիշի 88RN883 պ/հ ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան (վարորդ Ն. Ք.) պատկանող: *** Հունվարի 3-ին, ժամը 21.43-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոստան գյուղի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Արտաշատ-Քաղցրաշեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ում հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ВАЗ-2110» մակնիշի 34FR108 պ/հ (վարորդ՝ Ա. Թ.) ավտոմեքենան: *** Հունվարի 3-ին, ժամը 20.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի հուշարձանի մոտակայքում «ГАЗ-31029» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 03ՍՏ948 պ/հ ավտոմեքենան (վարորդ Գ. Ս.): *** Հունվարի 3-ին, ժամը 18.43-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա թերակղզու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն «Mercedes ML» մակնիշի 34QO465 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Հ.): *** Հունվարի 3-ին, ժամը 18.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները թվով 18 քաղաքացու տեղափոխել են Գավառ քաղաք:   *** Հունվարի 3-ին, ժամը 13.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Արմենակյան փողոցում՝ «Սքայ» սուպերմարկետի մոտակայքում, «Hyundai» մակնիշի ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը, ինչից խցանում է առաջացել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Hyundai Elantra» մակնիշի 34VD594 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Տ.) Արմենակյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 26 տան մոտակայքում խափանվել է և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի հատվածը: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունվարի 3-ին, ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կալենցի փողոցի թիվ 1 հասցեի մատակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Փրկարարները դուրս են բերել «Mitsubishi Pajero մակնիշի 99OO929 պ/հ: *** Հունվարի 3-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում՝ գազալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 48-րդ կմ-ում հրշեջ-փրկարարները դուրս են բերել «Hօndayi Sonata» մակնիշի 015SL01 պ/հ (վարորդ՝ Գ.Վ.) ավտոմեքենան (1 ուղևոր): *** Հունվարի 3-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի հուշարձանի մոտակայքում ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 29OS531 պ/հ (վարորդ Գ. Բ., 4 ուղևոր) և «Mercedes G» 41TM444 պ/հ (վարորդ Ա.Հ.ն, 4 ուղևոր) ավտոմեքենաները, իսկ «ՎԱԶ-2121» մակնիշի 61LL274 պ/հ (վարորդ Ա. Դ., 5 ուղևոր) ավտոմեքենան խափանվել է. ավտոմեքենայի 5 ուղևորներին հրշեջ-փրկարարները տեղափոխել են Գորիս քաղաք: *** Հունվարի 3-ին, ժամը 12.26-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ-Վարդենիս ավտոճանապարհին «ПАЗ» մակնիշի ավտոբուսը արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փոքր Մասրիկ-Վարդենիս ավտոճանապարհի 2-րդ կմ-ում հրշեջ-փրկարարները դուրս են բերել «ПАЗ» մակնիշի 1060L պ/հ (Փոքր Մասրիկ-Վարդենիս երթուղին սպասարկող, վարորդ՝ Յ. Վ.) ավտոբուսը (3 ուղևոր):