Տրամպը մեղադրել է Օբամային և Քլինթոնին ԻՊ ստեղծելու մեջ (տեսանյութ)

Ամերիկացի գործարար Դոնալդ Տրամպը, որը Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվել է որպես ԱՄՆ  նախագահի թեկնածու, մեղադրել է գործող նախագահ Բարաք Օբամային այն բանում, որ վերջինս իր գործողություններով նպաստել  է «Իսլամական պետության» ստեղծմանը:

Բացի Օբամայից, Տրամպը նմանատիպ մեղադրանքներ է առաջադրել նաև նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: “Նրանք ստեղծել են «Իսլամական պետությունը»: Հիլարի Քլինթոնը դա արել է Օմայի հետ համատեղ: Այո, Օբամայի հետ”, — բացականչել է միլիարդատերը  Միսիսիպի նահանգի Բիլոկտի քաղաքում քարոզարշավի ժամանակ: Նա, սակայն, չի մանրամասնել , թե ինչ կոնկրետ գործողություններով են ամերիակցի առաջնորդները ստեղծել են «Իսլամական պետությունը»: Առավել մանրամասն՝ BBC-ի ռուսական կայքէջում: