Վթարներ և պատահարներ. ՏԿԱԻՆ

Հունվարի 3-ին, ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածի 3-ին կմ-ում «Nissan Almera Tino» մակնիշի B421AK196 պ/հ ավտոմեքենան (վարորդ Է. Գ., ծնվ. 1962) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան: Հունվարի 3-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-17 ավտոճանապարհի Արմավիր-Հացիկ հատվածի 1-ին կմ-ում այրվում է «Opel Vectra» մակնիշի 34ZP064 պ/հ (վարորդ Հ. Մ.) ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.20-ին, մարվել՝ 10.26-ին: Մասամբ այրվել է «Opel Vectra» մակնիշի 34ZP064 պ/հ ավտոմեքենայի շարժիչի հատվածը: Հունվարի 3-ին, ժամը 06.56-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.39-ին, մարվել՝ 08.03-ին: Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 99 RR 699 պետհամարանիշով ավտոմեքենան: