Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի  3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 5-6-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Քամին՝ արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին աստիճանաբար կնվազի 8-13, իսկ հունվարի 5-ին և 6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 5-10 աստիճանով: