Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու համար:
«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին՝ նահատակված Գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար»,- սոցցանցի իր էջում գրել է Իրանի նախագահն ու հայերենով ուղերձ հրապարակել։


