Ֆրանսիան հայտարարել է, որ «Շարլ դը Գոլ» ավիակիրն ուղարկում է Կարմիր ծով և Ադենի ծոց՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի միջև ապագա համատեղ առաքելության նախապատրաստման համար։ Հայտարարվել է, որ այս քայլի նպատակն է ամրապնդել Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը, գրել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին X սոցիալական ցանցում։
«Միևնույն ժամանակ, բրիտանական կառավարությունը տեղեկացրել է, որ Ֆրանսիայի հետ համագործակցությամբ տարածաշրջան կուղարկի իր ռազմանավերից մեկը։
Հորմուզի նեղուցի տարածքում «նավագնացության պաշտպանության» պատրվակով արտատարածաշրջանային ականակիրների ցանկացած տեղակայում կամ ներկայություն ոչ այլ ինչ է, քան ճգնաժամի էսկալացիա, կենսական նշանակություն ունեցող ջրային ուղու ռազմականացում և տարածաշրջանային անկայունության իրական պատճառները թաքցնելու փորձ: Ծովային անվտանգությունը չի կարող իրականացվել ռազմական ուժի ցուցադրմամբ, հատկապես նրանց կողմից, ովքեր իրենց աջակցությամբ, մասնակցությամբ կամ ագրեսիայի ու շրջափակման առջև լռությամբ հանդես են գալիս որպես այդ խնդրի մի մասը», — ընդգծել է Իրանի փոխարտգործնախարարը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում անկայունության աղբյուրը ապօրինի ուժի կիրառումն է, առափնյա պետությունների հասցեին շարունակվող սպառնալիքները, ծովային շրջափակումը և ՄԱԿ-ի Կանոնադրության անտեսումը։

