Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ համաշխարհային ծովային ուղիներով ազատ տեղաշարժը չափազանց կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսության համար, և ընդգծել է, որ Գերմանիայի արտաքին և պաշտպանական քաղաքականությունը շարունակելու է առաջնահերթ ուշադրություն դարձնել դրան։
Ելույթ ունենալով Էմդեն քաղաքում անկացված ազգային ծովային համաժողովում՝ նա նշել է, որ այնպիսի արդյունաբերական և առևտրային տերության համար, ինչպիսին Գերմանիան է, գլոբալ ծովային երթուղիների անխափան օգտագործումը և ծովային անվտանգության ապահովումը տնտեսական հաջողության անհրաժեշտ պայման են։
Մերցը հավելել է, որ աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում ծովային լոգիստիկայի ցանկացած խափանում ուղղակիորեն անդրադառնում է համաշխարհային տնտեսության և Գերմանիայի խոցելի հատվածների վրա։
Ըստ նրա՝ այժմյան միջազգային իրավիճակը ցույց է տալիս տնտեսական և անվտանգության քաղաքականությունների սերտ կապը։ Նա նաև հայտարարել է, որ աշխարհը գլոբալ վերակառուցման փուլում է, որտեղ անվտանգությունն ու մրցունակությունը դառնում են փոխկապակցված գործոններ։
Կանցլերն ընդգծել է, որ այս ուղղություններով առաջընթացի արագությունը կորոշի Գերմանիայի բարեկեցության և ազատության մակարդակը XXI դարում։

