Զելենսկին պատմել է, թե ինչի վրա Ուկրաինան կծախսի ԵՄ 90 միլիարդ եվրոյի վարկի առաջին տրանշը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում հայտարարել է, որ ԵՄ-ի կողմից 90 միլիարդ եվրոյի վարկի շրջանակում տրամադրվող առաջին տրանշը կծախսվի սպառազինության արտադրության և էներգետիկայի պաշտպանության վրա. հայտնում է РБК-Украина-ն։

«90 միլիարդ եվրոյի հաստատված եվրոպական աջակցության փաթեթի շրջանակում առաջին տրանշն ուղղելու ենք ներքին արտադրությանը՝ Ուկրաինայի պաշտպանության համար։ Խոսքը անօդաչու թռչող սարքերի և miltech-ի ամբողջ ուղղության մասին է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Որպես երկրորդ ուղղություն՝ Զելենսկին նշել է էներգետիկան։ Նա ընդգծել է, որ մինչև հաջորդ ձմեռ անհրաժեշտ է առավելագույնս պաշտպանել այն ամենը, ինչ կարող է անել պետությունը։

«Դրա համար, բացի տեղական բյուջեներից, նախատեսված է միջոցների մի մասը, որը մենք կկարողանանք հատկացնել կենտրոնական բյուջեից։ Համալրումը կատարվելու է նաև 90 միլիարդանոց փաթեթի այս տրանշներից։ Մենք նախատեսում ենք դրանցից մի քանի միլիարդն ուղղել հենց էներգետիկայի պաշտպանությանը»,- ասել է նախագահը։

Նա հավելել է, որ այս հարցը քննարկվել է եվրոպական առաջնորդների հետ Կիպրոսում։

Ավելի վաղ՝ ապրիլի 23-ին, Եվրոպական խորհուրդը համաձայնեցրել էր Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրումը։ Դրա մարումն իրականացվելու է ռուսաստանյան սառեցված ակտիվների հաշվին։

Related Posts

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու համար: «Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին՝ նահատակված Գերագույն առաջնորդի հրաժեշտի…

Փաշինյանը լրատվամիջոցներում տեղ գտած նյութերի ուսումնասիրությամբ զբաղվող աշխատանքային խումբ է ստեղծել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ լրատվամիջոցներում տեղ գտած նյութերի վերաբերյալ համապարփակ ուսումնասիրություն կատարելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել։ Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի…