Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ Դամասկոսը չեզոքություն կպահպանի պատերազմում, եթե իրեն անմիջական վտանգ չսպառնա, հաղորդում է Al Jazeera-ն։

«Իհարկե, շարունակվող պատերազմը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի վրա՝ կտրելով էներգամատակարարումը։ Եթե Սիրիան չդառնա թիրախ հակամարտության որևէ կողմի համար, երկիրը կմնա ցանկացած հակամարտության գոտուց դուրս։ Մենք բավականաչափ տառապել ենք պատերազմից և բարձր գին ենք վճարել դրա համար»,- ասել է նա։