«Մարտի 1»-ի գործով մեղադրյալներ, Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի և նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։
Հակակոռուպցիոն կոմիտեի՝ «Մարտի 1»-ի քրեական վարույթով հետապնդումներ են հարուցվել ևս երկու նախկին պաշտոնատար անձի նկատմամբ։
«Մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար մեղադրանքներ են ներկայացվել այդ ժամանակահատվածում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի հրամանատարի և նրա տեղակալի պաշտոնները զբաղեցրած անձանց»։
Նշենք, որ խոսքը Ռոբերտ Մելքոնյանի և Վալերիյ Օսիպյանի մասին է:

