ՀԷՑ–ը կողոպտել է մեր ժողովրդին։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է Էկոնոմիայի նախարար Գեւորգ Պապոյանը։
«Մի ընկերություն, որի տնօրենը Նարեկ Կարապետյանն է, անտոկոս 6.4 մլրդ դրամի վարկ է ստացել ՀԷՑ–ից։ ՀՀ քաղաքացիների հաշվին է եղել այդ անտոկոս վարկը։ Վճարված էլեկտրաէներգիայի մեջ մտած է այդ վարկի տոկոսը։ Սառնարան եք միացրել կամ հեռուստացույց, հոսանք եք օգտագործում, դուք վճարում եք, որ այս ընկերությունն անտոկոս վարկ ստանա։ ՀԷՑ–ը վարկ է վերցրել միջազգային վարկային կազմակերպություններից եւ հայկական բանկերից եւ այդ վերցրած գումարներից անտոկոս փոխառություն է տվել Նարեկ Կարապետյանի ընկերությանը։ Մենք սակագնով վճարում ենք այդ տոկոսները, իրենք իրենց ընկերությանը տալիս են զրո տոկոսով վարկ եւ մենք այդ խայտառակությանը վերջ ենք տվել։ Բացի դրանից, 2016-2025թթ. 691 մլն դոլարի երաշխավորություն է տվել մի շարք ընկերությունների, որոնք փոխկապակցված են Տաշիր գրուպի հետ»,– ասել է նա։

