Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Դոնբասում ռազմական գործողությունների դադարեցման գլխավոր պայմանը ուկրաինական զորքերի դուրսբերումն է տարածաշրջանի վարչական սահմաններից, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոլեց»-ը։

Նա նաև ընդգծել է, որ Կրեմլը դեռևս տեղեկություններ չունի Ուկրաինայի և ԱՄՆ նախագահների միջև բանակցությունների արդյունքների վերաբերյալ՝ նշելով, որ Դոնալդ Թրամփը կարող է մոտ ապագայում կապ հաստատել Վլադիմիր Պուտինի հետ՝ բանակցային գործընթացի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու համար։