Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների խորհրդի նիստում պատմել է, որ երբեմն «անշտապ» ավտոմեքենա է վարում, «առանց ազդանշան տվող թարթող լույսերի կամ ավտոշարասյուների», գրում է «Коммерсантъ»-ը:
«Գուցե տարօրինակ թվա, բայց ես միշտ չէ, որ թարթող լույսերով և ազդանշաններով եմ մեքենա վարում։ Երբեմն, անկեղծ ասած, հանգիստ մեքենա եմ վարում։ Առանց որչէ ավտոշարասյան, այդեպես էլ է պատահում է»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինն այդ մանրամասները պատմել է՝ առաքիչների օգտագործած էլեկտրական հեծանիվների և էլեկտրական սկուտերների վատ կազմակերպված երթևեկության խնդիրը քննարկելիս։
«Ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում այդ առաքումների առումով, տեսնում եմ»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Նա խոստացել է հանձնարարականներ տալ խնդրի շուտափույթ կարգավորման համար։

