Եվրոպական Միության պաշտոնյաներն ամիսներ շարունակ անհաջող փորձում են հնար գտնել, որպեսզի Կիևի ռազմական գործողություններին աջակցելու համար օգտագործեն մոտ 140 միլիարդ եվրո բռնագրավված ռուսական ակտիվները, որոնք հիմնականում պահվում են Բելգիայում, գրում է Politico-ն:
Ըստ դիվանագետների՝ Բրյուսելում բանակցությունները ներկայում չափազանց նուրբ փուլում են, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են մշակել իրավական տեքստ, որը հնարավորություն կտա սառեցված միջոցներն օգտագործել Ուկրաինայի կառավարությանը վարկ տրամադրելու համար:
Սակայն Միացյալ Նահանգների 28 կետից բաղկացած նոր հրադադարի ծրագիրը ներառում է այլընտրանքային գաղափար՝ հրադադարից հետո նույն ակտիվներն ԱՄՆ գլխավորությամբ վերակառուցման աշխատանքների համար օգտագործելուն: Փաստաթղթում նշվում է, որ Միացյալ Նահանգներին այդ գործունեությունից բաժին կհասնի շահույթի «50%-ը»:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ծաղրել է այդ գաղափարը՝ հայտարարելով, որ անկախ նրանից, թե որքան էլ Թրամփը ցանկանա, Եվրոպայում գտնվող ակտիվները ապասառեցնելու համար նա լիազորություններ չունի: ԵՄ բարձրաստիճան քաղաքական գործիչներից մեկը նշել է. «Ուիթքոֆը լավ կանի դիմի հոգեբույժի»:

