Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Նոր Նորք վարչական շրջանում։

NEWS.am–ի թղթակցի հաղորդմամբ, Գյուլիքեվխյան-Գայի պողոտա խաչմերուկում բախվել են Nisan x trail և Lexus RX 350 մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետեւանքով, ըստ ականատեսների, մի կին հոսպիտալացվել է, իսկ 1–ամյա փոքրիկը տեղում զննության ենթարկվել «Շտապօգնության» բժիշկների կողմից։