Մոսկվայի Տագանսկի դատարանը երկու ամսով երկարաձգել է Հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու մեջ մեղադրվող բլոգեր Արսեն Մարգարյանի նախնական կալանքի ժամկետը։ ТАСС-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

«Նախաքննչական մարմինների միջնորդությունը բավարարվել է։ Մեղադրյալ Մարգարյանի նախնական կալանքը երկարաձգվել է»,- հայտնել են դատարանից՝ նշելով, որ երկարաձգումը երկու ամսով է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մարգարյանը զղջացել է իր արարքի համար և պատրաստ է համագործակցել քննության հետ։ Մարգարյանը հայտարարել է նաև, որ ձերբակալման պահին ոչ թե բեռնախցիկում է թաքնված եղել, այլ նստած է եղել ավտոմեքենայի ուղևորի նստատեղին։

քննիչները Մարգարյանին ձերբակալել են Մոսկվայի մարզում օգոստոսի 23-ին։ Հետաքննիչների վարկածով՝ ոչ ուշ, քան 2025 թվականի փետրվարի 25-ը, նա տեսանյութ է տեղադրել լայն հանրության համար հասանելի տեսանյութերի հոսթինգի կայքում, որը Հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու մասին տեղեկություններ էր պարունակում։