Մարդիկ կարող են բաժակ նայել և ենթադրություններ անել իմ մասնակցության մասին տարբեր կառույցներում, տարբեր խմբավորումներում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը քաղաքական ուժ է ստեղծում և որ նրան ասոցացնում են իր հետ։
«Ինչ վերաբերում է նոր նախաձեռնություններին, ես բոլորին հաջողություն եմ մաղթել»,–ասաց նա։
Նշենք, որ ՀՀ նախկին ՄԻպ Արման Թաթոյանը հայտարարել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է իր ղեկավարած «Միասնության թևեր» նախաձեռնությամբ և հավակնում է վարչապետի պաշտոնին։

