Նիդեռլանդները Հայաստանին 14 միլիոն եվրո կտրամադրի՝ Լեռնային Ղարաբաղից բռնագաղթած հայրենակիցներին մատչելի բնակարաններով ապահովելու համար։ Դրա մասին X սոցիալական ցանցում գրել է Նիդեռլանդների արտգործնախարար Դեյվիդ վան Վիլը ՝ մեկնաբանելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքները։
«Այսօր հայտարարվեց նաև, որ Նիդեռլանդները Համաշխարհային արտոնյալ ֆինանսավորման գործիքի միջոցով 14 միլիոն եվրո կտրամադրի՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին մատչելի բնակարաններով ապահովելու համար»,- գրել է Դեյվիդ վան Վիլը։

