ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանն այսօր՝ սեպտեմբերի 6–ին, մասնակցել է Խաղաղապահ բրիգադի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանի հոգեհանգստի արարողությանը։
Նշենք, որ գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան առաջին պատերազմին, պարգևատրվել բազմաթիվ մեդալներով, այդ թվում՝ ՀՀ, ՌԴ և ՆԱՏՕ-ի 32 գերատեսչական մեդալներով։
Արթուր Սիմոնյանը մինչև 2017 թվականի հոկտեմբեր եղել է ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատարը։

