Եվրոպական Միության ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հինգշաբթի Գազայի պատերազմը «ցեղասպանություն» է որակել՝ ուժեղացնելով Իսրայելի քննադատությունը և մեղադրելով 27 երկրներից բաղկացած դաշինքին այն դադարեցնելու համար միջոցներ չձեռնարկելու մեջ, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Գազայում ցեղասպանությունը ցույց է տալիս Եվրոպայի անգործությունը և միասնական ձայնով խոսելու անկարողությունը»,- Փարիզում ունեցած ելույթում հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Թերեզա Ռիբերան։
Իսրայելը կտրականապես հերքում է, որ Գազայում ցեղասպանություն է իրականացնում։
Ավելի վաղ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ պատերազմի սկզբից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 64 հազարը։

