Զինվորականները հայտարարում են, որ անցյալ շաբաթ Նիգերի հարավ-արևելքի Դիֆֆա շրջանի Չադ լճի կղզում իրականացված գործողության ժամանակ «վիրաբուժական» ճշգրտությամբ սպանվել է նիգերիական ծայրահեղական խմբավորման առաջնորդ Բակուրան (Իբրահիմ Մահամադու), հաղորդում է BBC-ն։

«Օգոստոսի 15-ի վաղ առավոտյան ռազմաօդային ուժերի կործանիչը երեք թիրախային հարված է հասցրել Բակուրայի դիրքերին»,- ըստ Ֆրանսպրես գործակալության՝ ասված է բանակի հայտարարության մեջ

40-ամյա Բակուրան, ենթադրաբար, միացել է «Բոկո Հարամին» ավելի քան 13 տարի առաջ և ստանձնել է խմբավորման ղեկավարությունը Աբուբաքար Շեկաուի մահից հետո՝ 2021 թվականի մայիսին տեղի ունեցած բախումների ժամանակ։

«Բոկո Հարամի» կառավարության դեմ ապստամբությունը՝ Նիգերիայի հյուսիս-արևելքում խալիֆայություն հաստատելու նպատակով, սկսվել է 2009 թվականին և խլել է մոտ 40 հազար մարդու կյանք և դարձլ ավելի քան երկու միլիոն մարդու տեղահանման պատճառ, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։ Դաժան հակամարտությունը տեղափոխվել է նաև հարևան երկրներ։