ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է լրագրողների հարցին՝ արդյոք կհեռացնի՞ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելին, հաղորդում է NBC News-ը։

«Ըստ իս՝ նա սարսափելի աշխատանք է կատարում։ Նա անպետք աշխատանք է կատարում։ Բայց ոչ, ես դրա մասին չեմ խոսում։ Բարեբախտաբար, մենք հնարավորություն ունենք ինչ-որ բան փոխելու մոտակա ութ ամիսների ընթացքում, և մի լավին կընտրենք»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով Փաուելի պաշտոնավարման ժամկետը, որն ավարտվում է հաջորդ տարի։

Միաժամանակ, ԱՄՆ նախագահը հաստատել է, որ նախօերին ինքը Փաուելի պաշտոնանկության հարցը քննարկել է օրենսդիրների հետ՝ հավելելով, որ նրանք արտահայտվել են Փաուելին պաշտոնանկ անելու օգտին։

«Ես խոսեցի նրա հեռացման գաղափարի մասին։ Հարցրի. «Ի՞նչ եք կարծում»։ Գրեթե բոլորն ասացին, որ ես պետք է դա անեմ»,- պատմել է Թրամփը։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան NBC News-ին հայտնել է, որ ԱՄՆ նախագահը նախօրեին օրենսդիրներին ակնարկել է, որ, շուտով, ըստ երևույթին, Փաուելին կազատի։

Սպիտակ տան խոսնակը հայտնել է, որ սրահում ներկա օրենսդիրները հավանություն են տվել Փաուելի պաշտոնանկությանը։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում Փաուելը բազմիցս հայտարարել է, որ չի լքի կենտրոնական բանկը, եթե նախագահը փորձի իրեն ազատել կամ հրամայի հեռանալ։