Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Խալիդ բին Սալմանը, այս շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Արքայազն Խալիդը նաև առանձին հանդիպումներ է ունեցել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի և Թրամփի Մերձավոր Արևելքի դեսպան Սթիվ Ուիթքոֆի հետ, Al Arabiya English-ին հայտնել են նրա այցին ծանոթ աղբյուրները։
Արքայազն Խալիդը և Հեգսեթը խոսել են նաև հնարավոր պաշտպանական գործարքի մասին, որը մշակման փուլում է։
Վաշինգտոնի և Էր Ռիադի միջև երկկողմ հարաբերությունները և Գազայում շարունակվող պատերազմը պաշտոնյաների հետ քննարկման հիմնական թեմաներից էին։
Սաուդյան Արաբիան ակտիվացնում է իր դիվանագիտական ջանքերը՝ Գազայում ծավալվող պատերազմի ֆոնին տարածաշրջանային կայունությունը պահպանելու և ավելի լայն հակամարտություն կանխելու համար, գրում են լրատվամիջոցը։

