Ավստրալիան և Սլովակիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում։
Սլովակիան այդ որոշումը բացատրել է արածաշրջանում իրավիճակի սրմամբ։
Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգը հայտարարել է, որ ավստրալական ռազմական ինքնաթիռները տեղակայվել են Մերձավոր Արևելքում և պատրաստ են օգնել տարհանել իրենց քաղաքացիներին, երբ բացվի Իրանի օդային տարածքը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։ BBC-ի՝ Վոնգն ընդգծել է, որ այդ ինքնաթիռները մարտական գործողություններին չեն մասնակցի:
Դիվանագիտական առաքելության անձնակազմն առայժմ կմնա Ադրբեջանում և օգնություն կցուցաբերի այդ երկրի հետ Իրանի սահմանը հասնող ավստրալացիներին։

