Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը մասնակցել է Անկարայում Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը։ Միջոցառման ժամանակ նա հայտարարել է, որ ավարտում է իր աշխատանքը որպես հանրապետությունում դիվանագիտական ​​​​առաքելության ղեկավար, հաղորդում են ТАСС-ը և РИА Новости-ն։

Երխովը Թուրքիայում պաշտոնավարել է 14 տարի։

Ըստ «Коммерсантъ»-ի երեք աղբյուրների՝ Թուրքիայում Ռուսաստանի նոր դեսպանը կլինի Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։

Վերշինինը փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականի մարտից, որից առաջ նա ՌԴ ԱԳՆ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենն էր։