Միացյալ Նահանգների և Չինաստանի պաշտոնյաները հեռախոսազրույց են ունում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի միջև՝ առևտրային հարցեր քննարկելու համար։ Դրա մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աղբյուրներին։
Ինչպես նշել են հեռուստաալիքի զրուցակիցները, «Սպիտակ տունը հնարավոր զրույցը համարում է առևտրային բանակցությունները վերսկսելու անհրաժեշտ հաջորդ քայլ»։
Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ Պեկինը, իբր, խախտում է Վաշինգտոնի հետ կնքված առևտրային համաձայնագրերը։ Ի պատասխան՝ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը ԱՄՆ վարչակազմին կոչ է արել անհապաղ դադարեցնել Պեկինի նկատմամբ խտրական գործողությունները և համատեղ պաշտպանել Ժնևի բանակցությունների ընթացքում ձեռք բերված առևտրային համաձայնագրերը։
Մայիսի 10-11-ը Շվեյցարիայում Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարցերի շուրջ բանակցություններ են տեղի ունեցել։ Այս բանակցություններից հետո կողմերը հայտարարել են 2025 թվականի մայիսի 14-ից մաքսատուրքերի փոխադարձ կրճատման մասին։

