Նոր մանրամասներ են հայտնի դարձել Փարաքարում այսօր հրկիզված մեքենայի վերաբերյալ։
Ըստ Shamshyan.com-ի՝ վարկած կա, որ նշված ավտոմեքենայով կատարվել է հանցագործություն ու հետքերը թաքցնելու համար են այն հրկիզել։ Մեքենան առանց պետհամարանիշերի է եղել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 5-ին, ժամը 15։01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ ՝ բռնկվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Իսահակ Գասպարյան փողոցի թիվ 30 հասցեում կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։28-ին, մարվել՝ 15։34-ին։

