Առնվազն վեց մարդ է վիրավորվել Ֆլորիդայի պետական ​​համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է The New York Times-ը։

Հրաձգությունը տեղի է ունեցել ուսանողական միության շենքում։

Տուժածները հոսպիտալացվել են՝ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս հինգի վիճակը՝ ծանր։

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկ մարդ ձերբակալվել է։