Ազգային տնտեսական խորհրդի տնօրեն Քևին Հասեթն այսօր հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է ավելի քան 10 հնարավոր առևտրային գործարքներ, որոնք առաջարկվել են Միացյալ Նահանգներին, հայտնում է NBC News-ը։

Ըստ Հասեթի՝ Թրամփի վարչակազմի առևտրային թիմի անդամները բանակցում են «գրեթե բոլոր երկրների հետ»:

«Ըստ իս՝ մենք ունենք ավելի քան 10 գործարք, որոնք պարունակում են լավ, անչափ լավ լավ գործարքներ Միացյալ Նահանգների համար», -նշել է Հասեթը:

Նա հայտնել է, որ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, առևտրի նախարար Հովարդ Լութնիկը և այլք «քննարկում են՝ արդյոք այդ գործարքները բավական շահավետ են»:

Հասեթը հավելել է, որ իրենք քննարկում են՝ համաձայնեցված գործարքների մասին միանգամի՞ց, թե՞ մեկ առ մեկ հայտարարեն։