Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Հանդիպմանը քննարկվել են Մերձավոր Արևելքի ընթացիկ իրադարձությունները և Հարավային Կովկասում խաղաղության և կայունության առանձնահատուկ կարևորությունը:
Վրաստանի վարչապետը հաստատել է իր պատրաստակամությունը նպաստելու երկխոսությանը, որը կապահովի վստահության վերականգնումը և կայուն խաղաղությունը տարածաշրջանում։
Հանդիպմանը քննարկվել է նաև Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափի կարևորությունը, որի շրջանակում նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում։

