ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը կդանդաղեցնի ագարկներում և հյուրանոցներում աշխատողների արտաքսումը, հայտնում է ABC News-ը։
Նա հավելել է, որ իշխանությունները որոշակի օգնություն կտրամադրեն ագարակատերերին և հյուրանոցային բիզնեսի օպերատորներին, ովքեր աշխատանքի են ընդունում առանց փաստաթղթերի ներգաղթյալների:
«Մենք փոքր-ինչ կդանդաղեցնենք (արտաքսումները — խմբ.), իսկ հետո ի վերջո կվերադարձնենք նրանց: Նրանք կհեռանան, իսկ հետո կվերադառնան որպես օրինական աշխատողներ»,-պարզաբանել է Թրամփը:

