Ֆուտբոլի ձմեռային պատուհանի փակման վերջին օրը Անգլիայում ծաղրել են այն ֆուտբոլասերներին, որոնք երազում են այդ երկրի առաջնությունում տեսնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին: Քաղաքացիներից մեկը Լոնդոնի օդանավակայանի սպասասրահ է ներկայացել փոքրիկ պաստառով, որի վրա գրված է եղել «Լիոնել Մեսի»: Այդպես հյուրերին հիմնականում դիմավորում են նախապես վարձված տաքսիստները կամ տուրիստական գործակալները կամ… Ի դեպ, կատակասեր անգլիացուն հավանաբար նման քայլի է դրդել Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքերը, որն ասել է, որ ձմեռային պատուհանի վերջին օրը ձեռք կբերեր միմիայն Լիոնել Մեսիին: