Սաուդյան Արաբիան հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին, իրանցի դիվանագետներին խնդրել է երկրի տարածքը լքել 48 ժամվա ընթացքում: Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Թեհրանում մի խումբ ցուցարարներ գրոհել էին Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա:  Սաուդյան Արաբիան հայտարարել էր ահաբեկության մեջ մեղադրվող 47 մարդու մահապատժի ենթարկելու մասին: Նրանց թվում էր շիաների իրավունքների պաշտպանության ակտիվ ջատագով ան-Նիմրը: http://www.bbc.com/russian/international/2016/01/160103_saudi_iran_relations?ocid=socialflow_facebook