ԱՄՆ-ն նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում 3-րդ տեղում է հայտնվել, վարակվածների թիվն անցնում է 50 հազարը, 637 մարդ մահացել է: Առողջապահության միջազգային կազմակերպության փորձագետները զգուշացնում են, որ ԱՄՆ-ն կարող է դառնալ պանդեմիայի էպիկենտրոնը: Եվ այնուամենայնիվ, Սպիտակ տունն ուզում է, որպեսզի մինչև ապրիլի 12-ը` Զատիկի տոնին, հանվեն կորոնավիրուսի պատճառով մասնավոր սեկտորի աշխատանքային սահմանափակումները:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. ” Անհրաժեշտ է, որպեսզի երկիրը վերադառնա աշխատանքի: Այո, գրիպից կմահանան մարդիկ, սակայն եթե տնտեսությունը մասշտաբային անկում ապրի և նույնիսկ դեպրեսիայի մեջ հայտնվի, մենք կկորցնենք ավելի շատ մարդկանց”: Թրամփի տնտեսական խորհրդատու` Լարի Կուդլոն, հայտարարել է, որ նախագահը մտադրված է արդեն մոտակա 2 շաբաթների ընթացքում կոնկրետ քայլեր կատարել սահմանափակումների դադարեցման ուղղությամբ: “Հասարակության առողջապահության պահպանման համար անհրաժեշտ է առողջ տնտեսություն, իսկ երկու ոլորտներում էլ կան իրենց առաջնահերթությունները, ես դա հասկանում եմ, բայց մեկը մյուսին չի բացառում, դրանք պետք է փոխկապակցված լինեն”: Նյու Յորքում վիրուսն ավելի արագ է տարածվում, քան երկրի մյուս հատվածներում: Այնտեղ անց կացված թեսթերի 28%_ը տալիս են դրական արդյունք: Նյու Յորք նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն զգուշացրել է երկրի այլ շրջաններին. ” Տեսեք մեզ այսօր, դուք նույն դրության մեջ կհայտնվեք երեք, չորս, հինգ, վեց շաբաթ անց: Մենք ձեր ապագան ենք”: Կուոմոյի խոսքերով, 2 շաբաթ անց նահանգի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում կարող են հայտնվել 40 հազար պացիենտներ: Բժշկական կենտրոններին շտապ անհրաժեշտ է թոքերի արհեստական շնչառությսն ևս մոտ 30 հազար սարքավորումներ
Ազգային կենդանաբանական այգին և Սմիթսոնյան ինստիտուտը կփակվեն ԱՄՆ կառավարության շաթդաունի պատճառով
Կենդանաբանական ազգային այգու պանդաները կմնան առանց իրենց սովորական երկրպագուների կիրակի օրը, երբ Սմիթսոնյան ինստիտուտի թանգարաններն ու հետազոտական կենտրոնները փակեն իրենց դռները հանրության համար, քանի որ ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցման ժամանակ…
12–ամյա Մաքս Մելքոնյանը որոնվում է որպես անհետ կորած
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2013 թվականին ծնված Մաքս Մելքոնյանը։ Նա հոկտեմբերի 9-ին դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Մաքս Մելքոնյանի գտնվելու վայրի…