«1996-ին մենք մտանք Ազգային ժողովի շենք, մեզ վրա կրակեցին, մենք ժողովրդին հանեցինք: Մենք նորից ենք այս շենք մտնելու, բայց այս անգամ ոստիկանները բացելու են դուռը, և մենք մտնելու ենք: Նույնկերպ ոստիկանները մեզ ուղեկցելու են նաև Կառավարության շենք»,- Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Նա հայտնեց, որ շաբաթ օրը կրկին հանրահավաք է լինելու, և հնարավոր է, ըստ նրա, իրավիճակը բերի նրան, որ անհրաժեշտ լինի կատարել կտրուկ գործողություններ:
«Մոտ 5000 երիտասարդ կա, հիասթափվում են, ասում են՝ գնանք, ջարդենք, էս շենքը, էն շենքը վերցնենք. սպասեք, ձեր կարիքը կարող է լինել, նաև կարող է դրա կարիքը չլինել»,- ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն:
Թրամփի հետ հանդիպումից հետո Էրդողանը հույս ունի, որ F-35-ի համաձայնագիրը կվերականգնվի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ անցյալ ամիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը կնպաստի Թուրքիայի կողմից F-35 ինքնաթիռների ձեռքբերումը խոչընդոտող պատժամիջոցները վերացնելուն, հայտնել է Reuters-ը։…
Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ քվեարկությունը հետաձգվել է. ընդդիմախոսները սպառնում են Նեթանյահուին
ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ Իսրայելի կաբինետի քվեարկությունն արդեն մի քանի ժամով հետաձգվում է։ Ըստ BBC-ի՝ ժամեր տևող հետաձգումը պայմանավորված է Իսրայելի ծայրահեղ աջակողմյան ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի պահանջով. վերջինս…