Բաքվի բանտում գերության մեջ գտնվող Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը դարձավ 69 տարեկան։
Արկադի Ղուկասյանը ծնվել է 1957 թվականի հունիսի 22-ին Ստեփանակերտում։ 1979 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվի և գրականության ֆակուլտետը, այնուհետև ծառայել ԽՍՀՄ բանակում՝ որպես սպա։
1980-ականներին աշխատել է «Սովետական Ղարաբաղ» թերթում՝ նախ որպես թղթակից, ապա՝ գլխավոր խմբագրի տեղակալ։ 1988 թվականից եղել է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից։
1991 թվականին ընտրվել է Արցախի Հանրապետության առաջին գումարման խորհրդարանի պատգամավոր։ 1992-1993 թվականներին զբաղեցրել է Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի քաղաքական հարցերով խորհրդականի պաշտոնը և ղեկավարել Արցախի պատվիրակությունը հակամարտության կարգավորման բանակցություններում։
1993 թվականին նշանակվել է Արցախի Հանրապետության առաջին արտաքին գործերի նախարար և պաշտոնավարել մինչև 1997 թվականը։ Նույն թվականին ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ, իսկ 2002 թվականին վերընտրվել է երկրորդ ժամկետով՝ պաշտոնավարելով մինչև 2007 թվականը։
2009 թվականին նշանակվել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան։ Արկադի Ղուկասյանը արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման և «Ոսկե Արծիվ» շքանշանի։

